«Զվարթնոցի» համահեղինակը ներկայացրել է շենքի փրկության նախագիծը

«Զվարթնոց» օդանավակայանի շենքի համահեղինակ, ճարտարապետ Ժորժ Շեխլյանը, որն այժմ Ֆրանսիայում է բնակվում, շենքի հետագա պահպանման եւ օգտագործման երեք նախագիծ է մշակել: Մեդիամաքսը ճարտարապետին խնդրել է ներկայացնել իրեն առավել հոգեհարազատ տարբերակը եւ մեկնաբանել հին մասնաշենքի էստակադան քանդելու որոշումը:

«Զվարթնոցի» համահեղինակը ներկայացրել է շենքի փրկության նախագիծը
Էսքիզը՝ Ժորժ Շեխլյան

Մեդիամաքսին տրամադրած գլխավոր հատակագծի համաձայն՝ շենքի զգալի հատվածը (ինքնաթիռների համար 8 կայանատեղով) հատկացվում է միջազգային, իսկ 2 կայանատեղի՝ տեղական ավիաուղիների համար: Ճարտարապետը տարածք է հատկացրել նաեւ Բարձրաստիճան ուղեւորների համար (VIP): Բուն աշտարակը, ըստ նախագծի, օգտագործվելու է ադմինիստրատիվ նպատակներով, ինչպես նաեւ նախատեսվում է հյուրանոցային, զվարճանքների եւ առեւտրային համալիրի կառուցում:

Զվարթնոց օդանավակայանի վերակառուցման պլան
Էսքիզը՝ Ժորժ Շեխլյան

Անդրադառնալով կոնցեսիոների մաստեր պլանին, Ժորժ Շեխլյանը նկատել է, որ դրանով նախատեսվում է մակերեսը 5000քմ. ընդլայնել: Կոնցեսիոների առաջադրանքի համաձայն՝ այդ դեպքում ուղեւորափոխադրման թողունակությունը կհասնի տարեկան 4 մլն-ի:

Ճարտարապետը նշել է, որ Զվարթնոց օդանավակայանում այժմ գոյություն ունի ճանապարհման նորակառույց 5 ելք, իսկ մաստեր պլանով նախատեսվում է դրանք հասցնել 10-ի՝ 7 ուղեկամրջակով ու 3 ուղեսանդուղքով:

Սա, Ժորժ Շեխլյանի կարծիքով, զբոսաշրջային մեծ նշանակություն կարող է ունենալ, եւ այդ դեպքում էստակադան հարկավոր է բուն շենքին մոտենալու համար:

Ժորժ Շեխլյանը շեշտում է, որ այս օդանավակայանը մեր երկրի դեմքն է, իսկ նոր մասնաշենքի նմանները բազմաթիվ են աշխարհում: [Ներկայացված է կրճատումներով] ամբողջական տարբերակը՝ Mediamax.am կայքում >

You might also like