Հայաստանի Հանրապետության տրասնպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն այսօրն ընդունել է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» և «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունների ներկայացուցիչներին՝ Մարսելո Վենդեյի և Վիկտոր Ռեբեցի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացրել են Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից մինչև «Չարբախ» երկաթուղային կայարանն ընկած հատվածում նոր երկաթգծի կառուցմանն առնչվող հարցեր:
Նախարար Գագիկ Բեգլարյանը կարևորել է նշյալ հատվածում երկաթգծի կառուցումը: Նախարարը «Արմենիա միջազգային օդանավակայաններ» և «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերություններին հանձնարարել է կազմակերպել երկկողմ քննարկումներ, ձեռք բերել համատեղ պայմանավորվածություններ, ինչպես նաեւ նախագծի վերաբերյալ նախարարությանը ներկայացնել գրավոր առաջարկություններ:
Նախագծի իրականացման հիմնական շահառուներն են ՀՀ կառավարությունը, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերությունը, «Հարավ կովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերությունը և ՀՀ կապի և կապի և տրանսպորտի նախարարությունը։
Երկաթգծի կառուցման և վերակառուցման նախագծա-նախահաշվային փաստաթղթերի մշակումը իրականացրել է «Տրանսնախագիծ» ՓԲԸ-ն: