Ցյուրիխի օդանավակայանում ուղևորների թիվը Սուրբ Ծնունդի նախօրեին հասել է նոր մաքսիմումի. երեկ օդանավակայանը առաջին անգամ ընդունեց 25-միլիոներորդ ուղևորին: Այդ բախտին արժանացավ մի տղամարդ, ով առավոտյան 9-ին մեկնում էր Մադեյրա: Թռիչքից առաջ օդանավակայանի պատվիրակությունը հանդիսավոր կերպով նրան հանձնեց նվերը: Վիճակագրական տվյալների համաձայն՝ անցած տարվա ընթացքում Ցյուրիխի օդանավակայանով անցել է 24,87 միլիոն մարդ՝ այստեղ կատարելով տարանցում, վայրէջք կամ թռիչք: Միջինում այդ թիվը համապատասխանում է օրական 68 124 ուղևորի:
Հիշեցնենք, որ երեքշաբթի առավոտյան Ժնևի միջազգային օդանավակայանը հանդիսավորությամբ ընդունել է տարվա 15-միլիոներորդ ուղևորին: