Ցյուրիխի խորհուրդը լիազորել է քաղաքից ոչ հեռու գտնվող «կարմիր լապտերների փողոցի» շինարարությունը: Ցյուրիխի խորհուրդը որոշում է կայացրել 2.4 մլն. ֆունտ (2.8 մլն. դոլար) ներդնել կարմիր լապտերների փողոցի կառուցման համար, որտեղ հաճախորդները կարող են հանդիպել մարմնավաճառների հետ քաղաքից դուրս հատուկ վայրերում:
Խորհրդի բոլոր անդամները, բացի Շվեյցարական Ժողովրդական ծայրահեղ աջակողմյան կուսակցության անդամներից, կողմ են քվեարկել այս որոշմանը:«Խորհրդի անդամների մեծամասնությունը հավանություն է տվել քաղաքից դուրս, այսպես կոչված, աշխատանքային խցիկների կառուցմանը»,-նշել է Շվեյցարիայի Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Քրիստիան Տրեբերը: Նրա խոսքերով` դա կբարեկարգի քաղաքի վիճակը: Որոշումը այն մասին, թե արդյոք ներդրումը կօգտագործվի, որպեսզի կարմիր լապտերների փողոցը կառուցվի քաղաքի արևմտյան մասի Ալշտետեն արդյունաբերական գոտում, Ցյուրիխի քաղաքային ժողովը կկայացնի սեպտեմբերին:
Եթե նախագիծը վերջնականապես հավանության արժանանա, մարմնավաճառների համար հաստատությունները կլինեն առաջինը Շվեյցարիայում: Ենթադրվում է, որ կկառուցվի տասը «խցիկ», որոնցից յուրաքանչյուրը կունենա «ահազանգի կոճակը», հայտնում է The Local-ը: Ինչպես գրում է EUROMAG-ը` հաստատությունները, որտեղ կապրեն թեթև վարքի տեր կանայք նման կլինեն մասնավոր ավտոտնակների: