Զորաց Քարեր (Քարահունջ). ֆոտո-պատմություն

Սյունիքի մարզում, Սիսիան քաղաքից 5 կմ հեռավորության վրա` դեպի հյյուսիս-արևելք, գտնվում է աշխարհի հնագույն մեգալիթյան կոթողային համալիրներից մեկը` Զորաց Քարեր համալիրը (Քարահունջ): Հուշարձանը որոշակի դասավորությամբ, ուղղահայաց կանգնեցված հարյուրավոր քարերի մի համալիր է, տեղավորված 3 հա-ից ավել տարածության վրա:

Զորաց Քարեր, Քարահունջ

Արդեն հեռվից նկատելի են փոքր հարթավայրում տեղադրված կարմրավուն հսկայական մոնոլիտային քարերի շարքերը, որոնք ձգվում են հարավից հյուսիս, իսկ այդ շարքերով սահմանափակված տարածքի ներսում կազմում են ճշգրիտ շրջանագիծ:

Zorats Karer (Karahunj) antique observatory, Armenia

Zorats Karer (Karahunj) antique observatory, Armenia

Տեղացիները համալիրն անվանում են Դիք-դիք քարեր, Զորաց Քարեր, Զորաքարեր: Քարահունջ անվանումը ստուգաբանվում է տարբեր կերպ` որպես քար+հունչ (խոսող քարեր) կամ քար+ունջ` «հատակ, տակ»:

Zorats Karer (Karahunj) antique observatory, Armenia

Zorats Karer (Karahunj) antique observatory, Armenia

Տարբեր հնագետներ և աստղագետներ նշում են, որ Զորաց Քարեր համալիրը կառուցվել է մ.թ.ա. VI-III հազարամյակներում և ծառայել է որպես հնագույն աստղադիտարան: Քարերից շատերի վրա արված են անցքեր, որոնք ճշգրտորեն համապատասխանում են երկնքում աստղերի դասավորվածությանը այդ դարաշրջանում:

Zorats Karer (Karahunj) antique observatory, Armenia

Zorats Karer (Karahunj) antique observatory, Armenia

Զորաց Քարեր մեգալիթյան հուշարձանը, հայտնի է նաև «Հայկական Սթոունհենջ» անունով:

Zorats Karer (Karahunj) antique observatory, Armenia

Ինչ վերաբերում է շրջանառվող Քարահունջ անվանը` բառն ինքն իր մասին ասում է` քարերի հունչ` քարերի ձայն` հուշելով, որ այս քարերը մարդկանց են փոխանցում Աստվածների ձայնը` նրանց խոսքը:

Լուսանկարները` EnjoyArmenia.com կայքի | տես Զորաց Քարերի ամբողջական ֆոտո-պատմությունն այստեղ

Անդրադարձներ Քարահունջի (Զորաց Քարերի) մասին Trends.am էլեկտրոնային շաբաթաթերթում.

Քարահունջ` չօգտագործվող բրենդ (մաս առաջին)
Քարահունջ` չօգտագործվող բրենդ (մաս երկրորդ)
«Հայաստանում զբոսաշրջության ոլորտը գտնվում է միջանցիկ փուլում»

You might also like