Առյուծների որսը գրավում է շատ զբոսաշրջիկների: Սուր զգացողությունների սիրահարները սաֆարին համարում են ամենավառ տպավորություններից մեկը, որը կարելի է ստանալ այս կյանքում: Դե իսկ կենդանիների արքայի որսը լավագույն զվարճանքն է համադամասերների համար, եթե այդպես կարելի է ասել: Սակայն շուտով այս կերպ իրենց հաճույք պատճառողները պետք է այլ զվարճանք որոնեն:
Զամբիայի կառավարությունը եկել է այն եզրակացության, որ առյուծների և ընծառյուծների թվականակը վերջերս կրճատվել է այնքանով, որ չի բավականացնի սաֆարիներից կայուն եկամուտ ստանալու համար, և այդ պատճառով անհրաժեշտ է արգելել որսը: Նախորդ տարիներին սաֆարին հանդիսանում էր բյուջեի հիմնական տարրերից մեկը. այն երկրին բերում էր տարեկան շուրջ երեք միլիոն դոլար: Այժմ Զամբիան պատրաստվում է եկամուտ ստանալ վայրի կենդանիներին զբոսաշրջիկներին ցուցադրելով:
Նախագիծը կիրականացվի «Եկեք ուսումնասիրենք» կարգախոսով, որը կփոխարինի նախկին «Զամբիա. Իրական Աֆրիկա» կարգախոսին: Զբոսաշրջության նախարարությունը կարծում է, որ գուցե սա ավելի մեծ օգուտ բերի երկրին: Իսկ կենդանիները չեն տուժի: Որսորդության համար առաջին արգելքը մտցրել է Քենիան, դա դեռևս մի քանի տասնամյակ առաջ էր: Այնուհետև վայրի կենդանիների որսը արգելվեց Բոտսվանայում, հիմա էլ նրանց հետևեց Զամբիան: