Վստահեցնում ենք ձեզ, որ դուք միայն կհաղթեք, եթե զոհաբերեք սովորական զբոսաշրջային տեսարժան վայրերը առավել քիչ հայտնի վայրերին: Այնտեղ ձեզ սպասվում է առավել ցածր գներ, զբոսաշրջիկների քիչ հոսք, անխնամ արահետներ և շատ ժամանակ, որը դուք կարող եք հատկացնել ձեզ և տեսարժան վայրերին:
Լոս Անջելես. Էլ Մատադոր կամ Մանհեթեն Բիչ` Վենիս Բիչի փոխարեն
Վենիս Բիչը հայտնի է իր «ցնդած» բնակիչներով, որոնք մշտապես զբոսնում են Ocean Front Walk-ի երկայնքով: Բաց երկնքի տակ գտնվող այս պանոպտիկումը զվարճացնում է 10 րոպեների ընթացքում, բայց վերջում դու արդեն քեզ անհարմար ես զգում: Եթե դուք նախընտրում եք ավելի հանգիստ զբոսանքներ, ապա պետք է գնաք դեպի հյուսիս՝ Մալիբու` մեկուսացված լողափերի փնտրտուքներով, որոնք գտնվում են Բրոադ Բիչի և Decker Rd-ի միջև:
Էլ-Մատադոր լողափը ոչ մեծ, մեկուսացված ժայռոտ թումբ է` մեծ կայանատեղիով և պարզապես հիանալի մայրամուտներով: Իսկ ահա, եթե ձեզ հարկավոր է արև և ավազ, բայց չեք ցանկանում մենակ մնալ, ապա ընտրեք Մանհեթեն Բիչը, որը իդեալական է ընտանեկան հանգստի համար: Այստեղ կա մանկական հրապարակ, լողփնյա վոլեյբոլ և սերֆինգի համար բոլոր պայմանները: Այս վայրը Լոս Անջելեսի բնակիչների և զբոսաշրջիկների մոտ շատ հայտնի է, այդ պատճառով միշտ լի է մարդկանցով, բայց քաղաքային իշխանությունները անում են ամեն ինչ, որպեսզի այդ լողափնյա տարածքին ոչ ոք չդիպչի:
Նյու Յորք. «Rocco’s Pastry Shop»-ը` «Magnolia cupcakes»-ի փոխարեն
«Magnolia cupcakes»-ը Նյու Յորքի համար այն է, ինչ «Café du Monde»-ն Նոր Օռլեանի համար: Հենց նման զբոսաշրջային կլիշեի համար են այստեղ ձգտում հայտնվել «Մեծ Խնձորի» հյուրերը:
Չիկագո. Signature Lounge` Ուիլլիս թաուերի փոխարեն
Շնորհիվ այն բանի, որ Ուիլիս թաուերը համարվում է ամենաբարձր կառույցը արևմտյան կիսագնդում, նրան ցանկանում են տեսնել բոլոր նրանք, ովքեր գալիս են «քամիների քաղաք»: Սիրս թաուերը այնքան էլ հայտնի չէ, սակայն լիովին համարվում է այլընտրանքային տարբերակ:
Իմացող մարդիկ նախընտրում են բարձրանալ Ջոն Հենքոք կենտրոնի 95-րդ հարկ և վայելել Signature Lounge-ի հանգիստ մթնոլորտը: Միայն նրա համար, որպեսզի բարձրանաք Ուիլիս թաուերի դիտահարթակ, հարկավոր է վճարել 19 դոլար: Իսկ Ջոն Հենքոք կենտրոնի բար այցելելը կոպեկներ կարժենա` չհաշված 15 դոլարը, որը կվճարեք ձեր կոկտեյլի համար: «Օկուպացրեք» սեղանիկ գեղատեսիլ պատուհանի մոտ և սկսեք լրտեսել Վիսքոնսին, Իլինոյիս, Ինդիանա և Միչիգան նահանգներին: Իսկ կանանց խորհուրդ կտանք բաց չթողնել հնարավորությունը և լինել տեղի սանհանգույցում, որը լավագույնն է համարվում այդ երկնաքերում:
Եգիպտոս.Սաքքարա` Գիզայի փոխարեն
Գիզայի բարձրավանդակը մշտապես լի է մարդկանցով, ովքեր կարծես թիթեռներ լինեն, որոնք գալիս են լեգենդար եգիպտական բուրգերի լույսի և ջերմության վրա: Բայց հարկավոր չէ կառչել կարծրատիպերից:
Սաքքարայի բուրգերը քիչ հագեցած են, և չնայած ոչ մեծ չափսերին, ավելի գեղեցիկ են, քան Լուքսորի իր մյուս «կոլեգաները»: Հին եգիպտական պահեստավորված ճարտարապետություն կարող է ծառայել Իմհոթեպի Թանգարանը` նվիրված ականավոր եգիպտացի ճարտարապետի, որը համարվում է բուրգային դամբարանների հայտնագործողը: Այնուհետև հետևեք Մերերուկա մաստաբին, որի պատերին նկարված են եգիպտացիների նախկին կյանքից դրվագներ. ձկնորսություն, հացի թխում և անասունների արոտ: Ինչպես նաև, այստեղ հնարավոր է այցելել Եգիպտոսի ամենաառեղծվածային հուշարձաններից մեկը, որը Հնումհոտեպի և Նիանխնումայի ընդհանուր գերեզմանն է, որոնք եղել են թագավորական մատնահարդարման պահառուները:
Պերու. Չոկեկիրաո` Ինկերի արահետի փոխարեն
Ինկերի արահետը Մաչու Պիկչու տանող ճանապարի 43 կիլոմետրանոց հատվածն է: Վերջին 30 տարիների ընթացքում այս հատվածը առավել հայտնի է որպես «Դեպի Մաչու Պիկչու տանող ինկերի արահետ»: Ոչ ոք չի վիճի, որ դա հիանալի հնարավորություն է ծանոթանալ բազմաթիվ այլ տեսարժան վայրերի հետ, բայց դա միայն այն դեպքում, եթե դուք դեմ չեք «այլընտրանքային զբոսաշրջությանը»:
Չոկեկիրաոյի ավերակները, որոնք շրջապատված են բարձունքներով, հաճախ անվանում են «Մաչու Պիկչուի կրտսեր քույր»: Դա բավականին հայտնի վայր է այն բանի համար, որ դուք կարողանաք գուշակել հին ինկերի գաղտնիքները` առանց զբոսաշրջիկների խանգարող աղմուկի: Օգտվեք Habitats Peru ընկերության ծառայություններից, որը կազմակերպում է հինգօրյա երթուղիներ դեպի Չոկեկիրաոյի ավերակներ:
Փարիզ. Գյուստավի տուն թանգարանը` Լուվրի փոխարեն
Ամեն տարի Լուվրը ընդունում է մոտավորապես 9.5 միլիոն զբոսաշրջիկի: Ոմանք ցանկանում են հանդիպել Ջոկոնդայի հայացքի հետ և ձեռք մեկնել Վեներա Միլոսկայային, իսկ ոմանք հույս ունեն հանդիպել այնտեղ Լեդի Գագային: Բայց փորձառու զբոսաշրջիկները ասում են, որ Փարիզում կան վայրեր, որոնք կարող են արժանապատվորեն մրցել Լուվրի հետ:
Գյուստավ Մորոյի թանգարանը, որը գտնվում է Փարիզի 9-րդ շրջանում, կարելի է համարձակ անվանել ամենալավերից մեկը աշխարհում. այստեղ հավաքված է նկարիչ-սիմվոլիստի մոտավորապես 6000 նկարներ և էսքիզներ: Թանգարանի հսկայական պատկերասրահը, որը միացված է պարուրաձև էլէգանտ սանդուղքով, 1898 թվականից՝ Մորոյի մահվանից հետո, մնացել է գրեթե անփոփոխ: Թվում է, թե Մորոն հենց նոր է դուրս եկել այդտեղից` ներկի փոքրիկ սրվակ վերցնելու:
Մեքսիկական բունգալո ջրի վրա` Բորա Բորայի փոխարեն
Գիտեք արդյոք, որ Հյուսիսային Ամերիկայում կա ջրային բունգալոյով առողջարան, որը գտնվում է ԱՄՆ-ի խոշորագույն օդանավակայաններից մի քանի ժամ հեռավորության վրա: Այն հիանալի է և սիրահար զույգերի համար, և ընտանիքի: Խոսքը Rosewood Mayakoba-ի մասին է, որը գտնվում է Մեքսիկական Ռիվեյրայում` Կանկունի օդանավակայանից 45 րոպե հեռավորության վրա:
Համալիրում մնացողներին պարուրում է այն զգացումը, որ կարծես նրանք ոչ թե հյուրանոցի հյուրեր են, այլ դուրս են եկել քաղաք պիկնիկի, որտեղ տիրում է կանաչ կուսական բնությունը, իսկ վայրի կենդանիները լուսանկարվում են զբոսաշրջիկների տեսախցիկների առջև: Յուրաքանչյուր վիլլա ունի սեփական բացօթիկ և լողավազան, իսկ ընդունարանից մինչև ձեր վիլլա ձեզ կհասցնեն ծովոծոցով նավակով:
Ո՞վ է ձեզ ասել, որ զբոսաշրջիկը, ով այցելում է այս կան այն երկիր առաջին անգամ, պարտավոր է ենթարկվել որոշակի կանոնների: Ձեզ ոչ ոք չի արգելում լինել սպիտակ ագռավ, ունենալ ֆոտոալբոմ, որը կտարբերվի այն մոխրագույն շաբլոններից, որոնք մենք սովոր ենք տեսնել սոցիալական կայքերի ձեր էջերում: