Մինչև 2012 թվականի մարտի 4-ը Տամպերեյում տեղի կունենա անսովոր ցուցահանդես, որի ցուցանմուշները հնարավոր կլինի շոշափել, լսել, հոտ քաշել և նույնիսկ համտեսել: Tuntumaa («Զգացողությունների երկիր») անվանումը կրող ցուցահանդեսը սովորեցնում է ընկալել արվեստը ոչ միայն դիտելով, այլև զգալով: Ցուցահանդեսը առաջին հերթին ուղղված է տեսողական խնդիրներ ունեցող երեխաներին, սակայն այն հետաքրքիր կլինի բոլոր այցելուների համար: Լուսանկարիչ Սաննի Հեյկինտալոյի և լրագրող Յաանի Տերյավյայնենի աշխատանքները ուղղված են տարբեր տպավորություններին, որոնք առաջացնում է տեքստը տեսողական խնդիրներ ունեցող և չունեցող մարդկանց գիտակցության մեջ: Իսկ տեսողական խնդիրներ ունեցող նկարչուհի Մարիդ Հեդմանը ստեղծել է մի նկար, որի գեղեցկությունը կարելի է գնահատել դիպչելով:
Ինչպես հայտնում է Տեմպերեյի քաղաքային պորտալը` ЗD-մոնտաժումը ծանոթացնում է արվեստի աշխարհին համային զգացողությամբ և ստեղծում է ամբոխում շարժման պատրանք: «Զգացողությունների երկրում» կարող եք գնալ փայնային ճանապարհորդության, վայելել երաժշտություն և ստեղծել սեփական մեղեդին, ինչպես նաև` մասնակցել տարաբնույթ վարպետության դասերի: Ցուցահանդեսը գործում է «Ռուլլա» մանկական մշակութային կենտրոնում` Finlaysoninkuja 6, 33210 Tampere հասցեով: Կենտրոնը բաց է հինգշաբթիից կիրակի, ժամը 9.00-14.00-ը, իսկ հանգստյան օրերին` ժամը 11.00-16.00-ը: Մուտքը ազատ է: