Kandolhu Island-ում դուք աստղ եք

Kandolhu հյուրանոցը ստեղծել է բոլոր պայմանները, որպեսզի դուք ձեզ այստեղ իսկական սելեբրիթի զգաք։ Համարում տեղադրված Ipad-ը կկատարի ձեր բոլոր ցանկությունները․ համարում ուտեստների մատուցումից, մինչև՝ աստղային երկնքի քարտեզը։ Ուրիշ որտե՞ղ, եթե ոչ Մալդիվներում կարելի է ուսումնասիրել աստղերը, որտեղ դրանք տեսանելի են առանց լրացուցիչ սարքերի։ Ձեր տրամադրության տակ են չորս գուրմե ռեստորանները, սպա մենյուն,  մայրամուտի տեսարանով բարում գինու հավաքաուների համտեսումը։Kandolhu IslandԻնչպես նաև՝ 50-մետրանոց զբոսանավը, որը չեք ցանկանա լքել երբեք։ Զբոսանավով դանդաղ զբոսանքի ընթացքում ձեզ կմատուցեն շամպայն և կանապե։ Իսկ արևին դիմավորել և ճանապարհել կարող եք ապակե պատով ձեր ննջասենյակում, քանի որ ոչ ոք, բացի օվկիանոսից, չի մոտենա ձեր վիլլային առանց նախազգուշացման։ Այստեղ խստորեն պահպանվում է ձեր անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը։

27498201

30 առանձնատները այնպես են տեղաբաշխված, որ դրանց սեփականատերերը չեն տեսնում միմյանց՝ մեջտեղում առկա խիտ բուսականության շնորհիվ։ Դրանցից յուրաքանչյուրն ունի իր լողափն ու փոքրիկ այգի։ Ցանկության դեպքում՝ դուք կարող եք ձեր ողջ օրն անցկացնել միայնակ, քանի որ անձնակազմի հետ ևս կարող եք շփվել դիվայսների օգնությամբ։ Սա իսկական դրախտ է նրանց համար, ովքեր հոգնել են շատ մարդկանց հետ շփումից։

You might also like