Յոգան անվանել են զբոսաշրջիկների ամենապոպուլյար ակտիվ հանգստի տեսակը

Յոգայի և մաութինբայքինգի օգտին ձայների տարբերությունը մեծ չէ՝ 27 և 23 տոկոս՝ համապատասխանաբար։ 

Tvil.ru ծառայությունը սոցիալական ցանցերում հարցում է անցկացրել զբոսաշրջիկների շրջանում  և պարզել, թե որ ակտիվ և էքստրեմալ հանգստի ձևերն են նրանք նախընտրում ամռանը․ հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Յոգայից հետո վարկանիշային աղյուսակի երկրորդ հորիզոնականում հայտնվել է մաութինբայքով զբոսանքը (լեռնային հեծանիվ), երրորդում՝ կվադրոցիկլը։ Հնգյակում հայտնվել են նաև պարապլանով թռիչքը և ռաֆթինգը։

Լեռնահեծանիվ

Զբոսաշրջիկների ակտիվ հանգստաձևերի տասնյակում հայտնվել են նաև վինդսերֆինգը, կայտսերֆինգը, բանջի-ջամփինգը, թրեքինգը (լեռնային արշավներ) և զիփլայնը։

Ռաֆթինգ

You might also like