Սքոթսդեյլի W հյուրանոցում (Scottsdale, Արիզոնա նահանգ) հայտնվել են յոգայի դասընթացներ շների համար: Դրանք սկսվում են ժամը 19:00-ին, և առաջիկա կես ժամվա ընթացքում տերերը կարող են ավելի մտերմանալ իրենց շների հետ, քանի որ դասընթացը համատեղ է:
Ուսուցման ընթացքում կիրառվելու են յոգայի դասական ձևերը` հարմարեցված շների և նույնիսկ նրանց ձագերի համար: Կուրսը անվճար է ինչպես շների, այնպես էլ նրանց տերերի համար. հայտնում է HotelChatter-ը:
Սքոթսդեյլի W հյուրանոցը միշտ աջակցել է կենդանիների տերերին և ուրախ է ընդունել նրանց շներին: Հյուրընկալման դեպքում յուրաքանչյուր շուն ստանում է անհատական խաղալիք, հյուրասիրություն, կոորպորատիվ հյուրի ապարանջան և հարդարման պարագաների պայուսակ:
Համարներում կան մահճակալներ շների համար, սննդի և ջրի ափսե և «Շուն` համարում» ցուցանակ: Շան հետ ճանապարհորդող հյուրերի համար համարը 20 դոլար թանկ արժե: Բացի այդ` այդ զբոսաշրջիկներից նաև գանձվում է 100 դոլար սենյակի մաքրման համար: Այդ համարների արժեքը կազմում է 329 դոլար: