Երևանյան կարծիքներ

Yevista հարթակը ներկայացնում է Երևանյան հանգստի, ժամանցի և այլ օբյեկտների ինտերակտիվ միջավայր, որտեղ հայ օգտվողները կարող են թողնել իրենց մեկնաբանությունները և գնահատել երևանյան տարաբնույթ ժամանցային ծառայություններ առաջարկող օբյեկտներին:

Ինչպես նշվում է Yevista-ի կայքում, կայքի նպատակն է ստեղծել մի հարթակ, որտեղ երևանցիները և քաղաքի հյուրերը կկարողանան փնտրել, գտնել և գնահատել երևանյան սրճարաններ, ռեստորաններ, խանութներ և այլ մանր, միջին և խոշոր ձեռնարկություններ ու բիզնեսներ: Կայքի հասցեն է՝ www.yevista.am

You might also like