Երևան-Վոլգոգրադ Ուրալյան Ավիաուղիների ուղիղ թռիչքները կվերականգնվեն
Երևանից Վոլգոգրադ ուղիղ թռիչքները կվերսկսվեն։ Թռիչքները կիրականացնի Ural Airlines ավիաընկերությունը
Վոլգոգրադի օդանավակայանը 3 տարի ընդմիջումից հետո կվերականգնի ուղիղ չվերթները դեպի 3 ԱՊՀ երկրներ՝ Հայաստան, Ուզբեկստան և Տաջիկստան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՏԱՍՍ» գործակալությունը, այդ մասին հայտնել է «Վոլգոգրադ միջազգային օդանավակայանի» գլխավոր տնօրեն Սերգեյ Դմիտրիևը:
«Ուրալյան ավիաուղիներ» (Ural Airlines) ընկերությունը դեկտեմբերից հայտագրվել է դեպի Երևան, Տաշքենդ և Դուշանբե թռիչքներ իրականացնելու համար: Չվերթները կիրականացվեն շաբաթական 2 անգամ Airbus A320 ինքնաթիռներով:
«Դա հետաքրքիր ուղևորահոսք կլինի, խոսքն աշխատանքային միգրանտների մասին է: Այժմ նրանք օգտվում են ավտոմեքենաներից կամ երկաթուղուց, դա երկար է և ոչ այնքան անվտանգ: Մարդիկ մեզ հավատացին և որոշեցին թռիչքներ իրականացնել այդ ուղղություններով,- նշել է Վոլգոգրադի օդանավակայանի տնօրենը:
Երևան-Վոլգոգրադ թռիչքներ են իրականցվել 2014-2015թ-ներին, այնուհետև դրանք դադարեցվել են։ Մոյւս թռիչքները դեպի Դուշանբե և Տաշքենդ իրականացվել են 2015 թվականին:
Ուղիղ թռիչքների ամրագրում օնլայն
Երևանից դեպի Վոլգոգրադ և այլ ուղղություններով ավիատոմսերի գները կարող եք ստուգել հայկական ավիապորտալում՝ aviatomser.com հասցեով, ինչպես նաև համեմատել բոլոր համակարգերի գներն ու ամրագրել առանց միջնորդի