Հայաստանում Լիտվայի դեսպանատունն առաջին անգամ Երևանում կկազմակերպի Փողոցային երաժշտության օրը:
Մայիսի 21-ին բոլոր երաժշտասերներին դեսպանատունը հրավիրում է մասնակցելու Երաժշտության օրվա միջոցառումներին:
Հայաստանում Լիտվայի դեսպան Էրիկաս Պետրիկասը հույս է հայտնել, որ Փողոցային երաժշտության տոնի գաղափարը տեղ կգտնի հայերի սրտերում եւ կվերածվի երաժշտական գեղեցիկ ավանդույթի` նպաստելով Հայաստանում ստեղծագործական անհատականության արտահայտմանը եւ հրապարակայնացմանը:
Ժամը 16:00-ից ելույթներ կլինեն Հյուսիսային պողոտայում, Ազատության հրապարակի շրջակայքում, Շառլ Ազնավուրի հրապարակում: Միջոցառումը կամփոփվի ժամը 20:00-ին` Ազնավուրի հրապարակում կայանալիք գալա համերգով:
Միջոցառմանը ելույթ ունենալու համար անհրաժեշտ է գրանցվել, իսկ մանրամասներին կարող եք ծանոթանալ Հայաստանում Լիտվայի դեսպանատան պաշտոնական կայքում:
Փողոցային երաժշտության օրը ուրախ երաժշտական ավանդույթ է Լիտվայում, որի ընթացքում երաժշտության երկրպագուները կարող են երգել սիրելի քաղաքի փողոցներում:
Աղբյուրը` MediaMax.am