Երևան-Փարիզ թռիչքներ Transavia ավիաընկերության կողմից
Transavia ավիաընկերությունը 2022-ի ապրիլից կսկսի Երևան-Փարիզ ուղղությամբ թռիչքներ
«Արմենիա» միջազգային օդանավակայանները տեղեկացնում են, որ «Տրանսավիա» ավիաընկերությունը 2022 թվականի ապրիլի 23-ից կսկսի թռիչքներ իրականացնել Երևան-Փարիզ-Երևան երթուղով։
«Տրանսավիա» ավիաընկերությունը կսկսի թռիչքներ իրականացնել Փարիզ Օրլի – Երևան Զվարթնոց – Փարիզ Օրլի երթուղով։ Թռիչքների հաճախականությունը կլինի շաբաթական երկու անգամ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և շաբաթ օրերին։ Երևան-Փարիզ ավիատոմսերի առկայության, ուղեբեռի քաղաքականության, ավիատոմսերի ամրագրման և այլ մանրամասների համար կարող եք օգտվել էժան ավիատոմսերի որոնման համակարգից:
Transavia-ն Նիդեռլանդներում ստեղծված բյուջետային ավիաընկերություն է և ամբողջությամբ KLM-ին պատկանող դուստր ձեռնարկություն՝ որպես Air France–KLM խմբի մաս: Ավիաընկերության հիմնական հաբը Ամստերդամի Շիպհոլ օդանավակայանն է, սակայն այն այլ բազաներ ունի Ռոտերդամի Հաագայի օդանավակայանում և Էյնդհովենի օդանավակայանում: Ֆրանսիայում գործում է նաև Transavia-ի դուստր ձեռնարկությունը՝ Transavia France ավիաընկերությունը:
Ստուգեք Երևան-Փարիզ էժան ավիատոմսերի օրացույցը այստեղ
Տես նաև՝