Երևանն այսօր նշում է իր 2794-ամյակը:
Օրվա առթիվ ներկայացնում ենք մի քանի Երևանյան համայնապատկերներ:
Սեղմեք լուսանկարների վրա՝ մեծ տարբերակով տեսնելու համար:
Yerevan Panorama (c) S. Mkrtchyan
Yerevan City – Abovyan Street Panoramic View by TrekEarth.com
Yerevan Winter Panorama from Monument by Wikipedia
Yerevan Panorama by GeoLocations.ws
Yerevan Republic Square Panorama
Yerevan Panoramic View from Cascade (by Wikipedia)
Yerevan Panorama from Cascade (By Experience.hk)
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Երևանը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն է և ամենամեծ քաղաքը Հայաստանում։ Երևանը աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է: Գտնվում է Արարատյան դաշտով հոսող Արաքս գետի վտակ Հրազդան գետի ափին: Բնակչության քանակը 1.117.000 մարդ (2010 թ մարդահամարով):
Երևանը Հայաստանի կարևորագույն տրանսպորտային հանգույցն է, ինչպես նաև քաղաքական, տնտեսական, մշակութային և գիտական կենտրոնը: Քաղաքը ունի երկու օդանավակայան: 1981 թվականից Երևանում գործում է մետրոպոլիտեն:
Երևանի անվանումը ծնունդ է առել ուրարտական Էրեբունի ամրոցի անվանումից, որից էլ սկիզբ է առել Երևան քաղաքը։ Երևանը ավելի քան 2.794 տարեկան է։ Մայրաքաղաք է համարվում 1918 թվականից և 14-րդն է Հայաստանի պատմության մեջ: (Wikipedia)