Երևանից Օդեսա և Սուրգուտ — նոր ուղիղ թռիչքներ են գործարկվում
2018թ հուլիսի 7-ից կգործարկվեն Երևան-Օդեսա երթուղով և հունիսի 14-ից Երևան-Սուրգուտ ուղիղ կանոնավոր թռիչքները
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից երկու ավիաընկերություն ստացել է թույլտվություն Սուրգուտ-Երևան-Սուրգուտ և Օդեսա-Երևան-Օդեսա երթուղիներով կանոնավոր չվերթներ իրականացնելու համար:
Ռուսական Utair ավիաընկերությունը Սուրգուտ-Երևան-Սուրգուտ երթուղով չվերթներ կիրականացնի 2018-ի հունիսի 14-ից, շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ — յուրաքանչյուր հինգշաբթի:
Օդեսա-Երևան-Օդեսա երթուղով չվերթների մեկնարկը կտրվի 2018-ի հուլիսի 07-ին: Թռիչքները կիրականացվեն ուկրաինական Ukraine International Airlines (UIA) ավիաընկերության կողմից` յուրաքանչյուր շաբաթ օր:
Երևան-Սուրգուտ և Երևան-Օդեսա ավիատոմսեր ձեռք բերել կարող եք նաև առցանց համակարգերում՝ օգտվելով
ավիատոմսերի գների համեմատման հարթակից այստեղ >