Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի գեղարվեստի հանձնաժողովի հերթական նիստում քննարկվել են վաղօրոք հայտարարված մրցույթի արդյունքում ընտրված աշխատանքներից մեկի՝ քանդակագործ Դավիթ Մինասյանի «Երեք դուդուկահար» քանդակի նախագծի և արծաթագործ-դիզայներ Արման Դավթյանի հեղինակած՝ «Հուշարձան ընթերցողին» քանդակի էսքիզային առաջարկները: Նիստին հրավիրվել և մասնակցել են Երևանի գլխավոր ճարատարապետ Նարեկ Սարգսյանն ու անվանի դուդուկահար Ջիվան Գասպարյանը։
«Երեք դուդուկահարներ» քանդակը կկառուցվի հովանավորչական միջոցներով և նախատեսվում է տեղադրել Աբովյան 32 շենքի հարևանությամբ:
Արման Դավթյանի «Հուշարձան ընթերցողին» քանդակի գաղափարը հայ գրատպության 500-ամյակն ու Երևանը 2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելն է, նպատակը՝ գրքի և ընթերցանության նկատմամբ սեր արթնացնելը։ / Yerkir.am