«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության տվյալներով Երևան-Բաթումի-Երևան գնացքներով հունիսի 15-ից մինչև օգոստոսի 9-ը տեղափոխվել է 23 600 ուղևոր: Դա 12,2%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը, երբ տեղափոխվել էր մոտ 21.000. ուղևոր:
Գնացքով մեկնում են հիմնականում ընտանիքով եւ ընկերներով հանգստացողները: Ծովափնյա մատչելի հանգիստ, ահա թե ինչն է հայերին գրավում Վրաստանի ծովափնյա հանգստավայրերում:
Նյութը՝ Azatutyun.am