Ղազախական Scat ավիաընկերության Աստանա-Երևան-Աստանա երթուղին շահագործելու թույլտվություն է տրամադրվել: Ավիաընկերությունը կանոնավոր չվերթներ է մեկնարկել մայիսի 31-ից:
Թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ չորեքշաբթի և շաբաթ օրերին: Տոմսի արժեքը միջինում կազմում է $230:
Scat ավիաընկերությունը շաբաթական 3 անգամ՝ չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին, թռիչքներ է իրականացնում նաև Ակտաու-Երևան-Ակտաու երթուղով: Ուղիղ չվերթներ կան նաև Ակտաու-Երևան-Ակտաու ուղղությամբ:
Աղբյուրը՝ Panarmenian.net
Ավիատոմսերի որոնում և գների համեմատում կարող եք կատարել www.aviatomser.com կայքում։ Համակարգը որոնում է և համեմատում ավիատոմսերի գները 700-ից ավելի օնլայն հարթակներում և թույլ տալիս ամրագրել տոմսեր առանց միջնորդի։