Երևանյան թեմաներով լուսանկարներ ինչքան ասես որ կան համացանցում: Սակայն հետաքրքիր էր Երևանի լավագույն թոփ-ֆոտոների շարքը կազմել ըստ Google որոնողական համակարգի ցուցադրած արդյունքների, որն էլ ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը` առանց մեկնաբանությունների:
Երևան քաղաքի ֆոտո-շարք | Yerevan city – photo-story
Yerevan City Panoramas
Երևանը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն է և ամենամեծ քաղաքը Հայաստանում։ Երևանը աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է: Գտնվում է Արարատյան դաշտով հոսող Արաքս գետի վտակ Հրազդան գետի ափին: Բնակչության քանակը 1.117.000 մարդ (2010 թ մարդահամարով):
Երևանը Հայաստանի կարևորագույն տրանսպորտային հանգույցն է, ինչպես նաև քաղաքական, տնտեսական, մշակութային և գիտական կենտրոնը: Քաղաքը ունի երկու օդանավակայան: 1981 թվականից Երևանում գործում է մետրոպոլիտեն:
Երևանի անվանումը ծնունդ է առել ուրարտական Էրեբունի ամրոցի անվանումից, որից էլ սկիզբ է առել Երևան քաղաքը։ Երևանը ավելի քան 2.794 տարեկան է։ Մայրաքաղաք է համարվում 1918 թվականից և 14-րդն է Հայաստանի պատմության մեջ: (Wikipedia)
Ներբեռնիր Երևանի տուրիստական քարտեզը այստեղ:
Իսկ եթե սիրում ես Երևանը, ապա միացիր վիրտուալ համայնքին այստեղ` Fans of Yerevan: