Yandex Taxi-ն հուլիսի 1-ից կլինի Երևանում՝ 100 դրամ մինիմալ արժեքով

Yandex Taxi-ն 2016թ. հուլիսի 1-ից կլինի Երևանում՝ 100 դրամ մինիմալով

Yandex Taxi-ն, որը թույլ է տալիս բջջային հավելվածի միջոցով օնլայն տաքսի պատվիրել, Երևանում կգործի արդեն հուլիսի 1-ից։ Այս մասին Բարքեմփ 2016-ին ասաց Yandex Taxi-ի մարքետինգի գծով տնօրեն Դանիլ Շուլեյկոն։

Yandex Taxi-ն հուլիսի 1-ից կլինի Երևանում՝ 100 դրամ մինիմալ արժեքովYandex Taxi-ն կառանձնանա շուկայում նրանով, որ կառաջարկի 100 դրամ մինիմալ վճար՝ առաջին 2 կիլոմետրի համար (+100` յուրաքանչյուր հաջորդ կիլոմետրը)։ Ծառայության գործարկումից հետո մեկ տարվա ընթացքում վարորդներից կոմիսիոն վճարներ չի գանձի ընկերությունը։

Շուլեյկոն առայժմ չասաց, թե որ տաքսոպարկի հետ է աշխատելու Yandex-ը: Ընկերությունը Ռուսաստանում աշխատում է արդեն 100 հազար վարորդների հետ, որից 50 հազարը՝ Մոսկվայում են։

ittrend.am-ի հետ զրույցում Շուլեյկոն ասաց, որ սեպտեմբերի 1-ից Yandex Taxi-ից օգտվողները կկարողանան վճարում անել նաև առցանց ՝ վճարման քարտերի միջոցով։ Անդրադառնալով Բարքեմփին՝ նա նշեց, որ շատ ուրախալի է հայ երիտասարդության ակտիվությունը։ «Մոսկվայում ևս կազմակերպվում են Բարքեմփներ, սակայն ռուս երիտասարդները, համեմատած հայերի հետ, այսքան ակտիվորեն չեն մասնակցում»,֊ասաց նա։

ittrend.am-ի հարցազրույցը Яндекс.Такси-ի PR նախագծերի ղեկավար Էլինա Ստավիսկայայի հետ կարդացեք այստեղ։ Աղբյուրը` ittrend.am

You might also like