Costa Concordia զբոսանավի խորտակման վայրը, որը բախվել էր Տոսկանայի ափերին մոտ գտնվող ժայռին 2012 թվականի հունվարին, դարձել է Իտալիայի տեսարժան վայրերից: Այժմ յուրաքանչյուր ցանկացող կարող է փոքրիկ կրուիզ իրականացնել մինչև Ջիլո կղզի:
Էքսկուրսիայի արժեքը կազմում է ընդամենը 10 եվրո. հայտնում է The Local-ը: Ուղևորներով նավակները 200 մետր հեռավորության վրա գտնվող կղզու մոտով անցնում են այն ժամանակ, երբ գիդը պատմում է Costa Concordia-ի ողբերգական պատմությունը: