Աշխարհի ամենագեղեցիկ կանայք ապրում են Կիևում

Travelers Digest զբոսաշրջային պարբերականը կազմել է քաղաքների ռեյտինգ, որտեղ ապրում են ամենագրավիչ մարդիկ:

Ըստ այդ ռեյտինգի` աշխարհի ամենահմայիչ կանայք ապրում են Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում:

Երկրորդ հորիզոնականում են Սթոքհոլմի կապուտաչյա շիկահերները, երրորդ տեղում են հայտնվել Կորեայի մայրաքաղաք Սեուլի գեղեցկուհիները, չորրորդում` արգենտինական Բուենոս Այրեսի և հինգերորդում` Բուլղարական Վարնա քաղաքի աղջիկները:

Ռուսաստանի մայրաքաղաքի` Մոսկվայի աղջիկները ռեյտինգում զբաղեցնում են վեցերորդ հորիզոնականը:

Ռեյտինգում նշվում է նաև, որ աշխարհի ամենահմայիչ տղամարդիկ ապրում են Շվեդիայի մայրաքաղաք Սթոքհոլմում

You might also like