2011 թվականին զբոսաշրջիկների թիվն աշխարհում կազմել է մոտ 1 միլիարդ (980 միլիոն) մարդ. գրված է Միջազգային զբոսաշրջային կազմակերպության զեկույցում (UNWTO):
Ըստ կազմակերպության ներկայացրած փաստաթղթի` զբոսաշրջիկների 50 տոկոսից ավելին (503 միլիոն մարդ) նախընտրել է հանգստանալ Եվրոպայում, 216 միլիոն մարդ իր հանգիստը կազմակերպել է ասիական երկրներում, իսկ Հարավային և Հյուսիսային Ամերիկա այցելած զբոսաշրջիկների թիվը կազմել է 156 միլիոն:
Ընդհանուր առմամբ, 2011 թվականին զբոսաշրջիկների աճ գրանցվել է աշխարհի գրեթե բոլոր կենտրոններում, բացառությամբ Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի:
Աղբյուրը` Երկիր Մեդիա