Սեպտեմբերի 27-ը տուրիզմի համաշխարհային օրն է

Սեպտեմբերի 27-ը տուրիզմի համաշխարհային օրն է: Այն հաստատվել է Համաշխարհային տուրիստական կազմակերպության գլխավոր ասամբլեայի կողմից 1979թ.-ին Իսպանիայի Տորեմոլինո քաղաքում: Օրվա նպատակն է տուրիզմի քարոզչությունը, տնտեսության և համաշխարհային հասարակության փոխինտեգրման նշանակությունը և տարբեր ազգերի միջև կապի ձևավորումը:

Այս օր տոն է բոլոր նրանց համար, ովքեր գեթ մեկ անգամ իրենց ճանապարհորդ են զգացել և հեռացել ամենօրյա կենցաղից, նստել լճի ափին, անտառում և վայելել բնության շունչը:

Այս տարի տուրիզմի օրվա կարգախոսն է «Տուրիզմ և վերականգնողական էներգիա»: Այսպիսով փորձ է արվում ուշադրություն գրավել նաև համաշխարհային էներգետիկայում վերականգնողական միջոցների կիրառման վրա, որի պակասը գնալով զգացվում է մոլորակում:

Շնորհավո՛ր, ճանապարհորդներ և տուրիզմի ոլորտի մասնագետներ: