Ռեստորանային բիզնեսի մասնագետները, խոհարարական քննադատները և խոհարարները կազմել են աշխարհի լավագույն հաստատությունների ամենամյա վարկանիշը. հայտնում է Bloomberg-ը: 2014 թվականին 50 հերիզոնականներից բաղկացած ցանկը գլխավորել է սկանդինավյան խոհանոցով Noma դանիական ռեստորանը: Ավելի վաղ այս հաստատությունը արդեն զբաղեցրել է առաջին հորիզոնականը (2010-ից 2012 թվականներին): Երկրորդ տեղը զբաղեցրել է 2013 թվականի առաջատար իսպանական El Celler de Can Roca ռեստորանը, իսկ երրորդ տեղը զբաղեցրել է Osteria Francescana հաստատությունը, որը նախորդ տարի էլ է զբաղեցրել այս հորիզոնականը.
2014 թվականի վարկանիշային աղյուսակի առաջին տասնյակը այս տեսքն ունի.
– Noma (Կոպենհագեն)
– El Celler de Can Roca (Ժիրոնա)
– Osteria Francescana (Մոդենա)
– Eleven Madison Park (Նյու Յորք)
– Dinner (Լոնդոն)
– Mugaritz (Սան Սեբաստիան)
– D.O.M. (Սան Պաուլու)
– Arzak (Սան Սեբաստիան)
– Alineа (Չիկագո)
– The Ledbury (Լոնդոն):