Հոկտեմբերի 9-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես փոստի համաշխարհային օր: Այն միջազգային օրերից է, որը նշվում է ՄԱԿ-ի համակարգում՝ սկսած 1974թ.-ից:
1874թ.-ի հոկտեմբերի 9-ին Շվեյցարիայում 22 երկրների ներկայացուցիչները ստորագրեցին Բեռնի համաձայնագիրը, որով գլխավոր փոստային միության հիմնք էր դրվում: 1878-ին կազմակերպությունը փոխեց իր անվանումը՝ դառնալով «Համաշխարհային փոստային միություն»: Այսօր այդ կազմակերպության անդամ են հանդիսանում աշխարհի 189 երկրներ: Համաշխարհային փոստի օրը նշվում է բոլոր երկրներում՝ շարունակվելով մոտ մեկ շաբաթ, որը նաև կոչվում է «նամակների միջազգային շաբաթ»: