Աշխարհը՝ վարդագույնի մեջ․ բնության արտասովոր երևույթները

Woman’s Day-ը աշխարհին նայել է վարդագույն ակնոցներով և ընտրել ամենահետաքրքիր բնական երևույթները։ Հավաքածուում տեղ են գտել վարդագույն ծառեր, վարդագույն հատապտուղներ, վարդագույն լիճ և նույնիսկ կենդանիներ և թռչուններ․․․սա արժի տեսնել։ 

Ի դեպ․ հոգեբանները վստահ են, որ վարդագույն գույնը ամենաբարերար ազդեցությունն է թողնում մարդկանց վրա, հանգստացնում է և խաղաղեցնում։ Եթե երկար նայեք վարդագույնին (ցանկալի է բաց երանգին), ապա բոլոր բացասական մտքերը կանցնեն երկրորդ պլան։

Մարդիկ, ովքեր նախընտրում են վարդագույն գույնը հագուստում  և ինտերիերում, բարի են և թեթև մտածողությամբ, տանել չեն կարողանում դաժանությունն ու բռնությունը։ Իզուր չէ, որ այդ գույնը հատկապես սիրում են աղջիկները։

Վարդագույն ծառ

Розовые животные, розовая птица фото

Սակուրան, թերևս, ամենագեղեցիկ արևելյան ծառն է վարդագույն գույնով։ Ծաղկում է այն  5-ից 10 օր և տարվա մեջ միայն մեկ անգամ՝ գարնան սկզբին։ Բայց ի՜նչ գեղեցկություն։ Բոլոր փողոցները, ճեմուղիներն ու այգիները հիշեցնում են հեքիաթային տեսարան։ Ի դեպ, Ճապոնիայում կա ծաղիկներով հիանալու  բազմադարյան ավանդույթ, որը կոչվում է Հանամի։ Այդ ժամանակ քաղաքացիները թողնում են իրենց գործերը և զբոսնում բնության գրկում։

Ի դեպ, Սակուրայի մասին կա գեղեցիկ լեգենդ։ Մի անգամ Նինիգի աստծուն առաջարկվում է ընտրել լեռների աստծու երկու դուստրերից մեկին։ Նա ընտրում է կրտսերին, իսկ ավագին՝ անվանում տգեղ։ Բարկացած հայրը որոշում է վրեժ լուծել մեծ դստեր համար և խոստանում, որ այժմ բոլոր մարդկանց կյանքը կլինի գեղեցիկ, բայց կարճ՝ ինչպես գարնանային զարթոնքը։

Розовые животные, розовая птица фото

Վարդագույն մայրամուտ

Розовый закат фото

Արևի արևածագն ու մայրամուտը կարող են տարբեր երանգներ ստանալ՝ դեղին, նարնջագույն, կարմիր․․․բայց, այնուամենայնիվ, ամենագեղեցիկը վարդագույնն է։

Հին ժամանակներում մարդիկ մայրամուտը համարում էին կախարդական մի բան։ Նրանց գլխավոր հարցն էր, թե ինչպես է արևը, որն ունի դեղին գույն, հորիզոնում դառնում կարմիր։ Հետագայում, իհարկե, որոշ ֆիզիկական օրենքների բացահայտումից հետո, այդ թվում՝ Ռելեյի, առեղծվածը մի փոքր հասկանալի դարձավ։ Կարմիր երանգ արևը ձեռք է բերում, քանի որ  ունի ամենաերկար ալիքը և Երկրի խիտ մթնոլորտում սփռվում է շատ ավելի քիչ, քան այլ գույները։

Розовый закат фото

Վարդագույն դելֆին

Розовый дельфин

Վարդագույն դելֆինին նաև անվանում են ամազոնյան դելֆին, ինիա կամ բոուտո: Կաթնասունի այս տեսակը հանդիպում է Ամազոնի գետերում: Սա գետային դելֆիններից ամենամեծն է. մոտավորապես 2.5 մետր երկարություն ունի և կշռում է 200 կգ: Տարբերակիչ առանձնահատկությունն է երկար դունչը: Ինչպես բոլոր դելֆինները՝ շատ է սիրում մարդկանց և կարող է մոտ լողալ նավակներին, իսկ, ահա, վարժեցման ենթակա չէ, այդ պատճառով նրան հնարավոր չէ հանդիպել դելֆինարիումներում: Սովորաբար ինիաները ապրում են միայնակ կամ զույգերով: Գրանցված են կարմիր գրքում՝ որպես  խոցելի տեսակ:

Վարդագույն լիճ

Розовое озеро фото

Աշխարհում գոյություն ունեն մի քանի վարդագույն լճեր՝ Սենեգալի Ռետբա լիճը, Իսպանիայի Տորրեվիեխան, Մասազիրը՝ Ադրբեջանում… Բայց ամենահայտնին Ավստրալիայի Հիլլերն է: Գիտնականները մինչև այժմ գուշակում են, թե ինչու է լճի ջուրը վարդագույն երանգով: Ոչ մի նախադրյալ, նրանց կարծիքով, դրա համար գոյություն չունի: Այնպես որ մնում է հավատալ հին լեգենդին: Համաձայն դրա՝ շատ տարիներ առաջ նավի խորտակումից հետո ալիքները կղզի են հանել մի նավաստու, ով ցավից և սովից օգնություն է աղերսել: Այդ ժամանակ նրան է մոտեցել  անծանոթ ծերունի՝ ձեռքերին երկու կուժ. մեկում՝ արյուն լցրած, մյուսում՝ կաթ. «Արյունը կբուժի քեզ, իսկ կաթը կփոխարինի սնունդին»,-ասել է նա և լցրել լիճը: Ջուրը անմիջապես ընդունել է  վարդագույն երանգ, իսկ նավաստին, դիպչելով դրան, առողջացել:

Ի դեպ Հիլլերը  (Hiller) անգլերեն Healer բառից է առաջացել, որը թարգմանաբար նշանակում է «բուժող»:

Վարդագույն հաղարջ

Розовая смородина
Հատապտուղների մեջից կցանկանայինք առանձնացնել հաղարջի վարդագույն տեսակը, որը շատ այգեգործների կարծիքով համարվում է ամենահամեղը: Այն, ի տարբերություն սև, կարմիր և սպիտակ հաղարջի, քաղցրահամ է և մյուսներից երկար է մնում: Եվ նաև չենք կարող չնշել վարդագույն թփի էսթետիկ գեղեցկությունը: Նայելով դրան՝ ցանկանում ես վրձին վերցնել և նկարել: Գոյություն ունի վարդագույն հաղարջի մի քանի տեսակ: Ամենատարածվածներն են՝ Ռոզա Չաիրը, Վարդագույն Մարգարիտը, Հոլանդական Վարդագույնը, Վարդագույն Մուսկատը:

Վարդագույն Ֆլամինգո

Розовый фламинго фото

Վարդագույն կամ սովորական ֆլամինգոն աշխարհի ամենագեղեցիկ և առեղծվածային թռչուններից մեկն է: Այս տեսակի մի մասը վարում է նստակյաց կյանք, մյուսը՝ չվող: Ընդ որում, նրանք ապրում են մեծ երամներով, որոնց թիվը կարող է անցնել 100 հազարը: Ֆլամինգոները բնադրում են Ֆրանսիայի հարավում, Աֆրիկայում, Հյուսիս-արևմյան Հնդկաստանում, Շրի Լանկայում և նույնիսկ Աֆղանստանի հարավում: Ընդգրկված են Կարմիր գրքում և պահպանվում են պետության կողմից: Ի դեպ, նրանց փետուրների անհավանական գեղեցիկ երանգը ունի իր բացատրությունը: Ֆլամինգոն վարդագույն գույնը ձեռք է բերում  կարոտինի հաշվին, որը առկա է նրանց սնունդում՝ խեցգետիններում և ջրիմուռներում: Հենց այդ պատճառով նրանց փետուրները մարդկանց ձեռքերում ժամանակի ընթացքում գունաթափվում են և դառնում սպիտակ:

Վարդագույն որձաքար

розовый кварц

Վարդագույն որձաքարը թանկարժեք քար է: Քարի ամենամեծ ծննդավայրերն են Բրազիլիան, Արևելյան Աֆրիկան և ԱՄՆ-ն: Ռուսաստանում այն հայտնաբերվել է Ալթայում և Կարելիում: Որձաքարից են պատրաստում բոլոր հնարավոր զարդերը, որոնք սիրված են հատկապես կանանց կողմից՝ ի շնորհիվ իր նուրբ երանգի:

Վարդագույն որձաքարի մասին լեգենդներ են պատմում և բազմաթիվ կախարդական հատկություններ վերագրում: Որքան էլ որ զարմանալի չի՝ բոլորն էլ առնչվում են սիրո հետ: Այս քարը խորհուրդ է տրվում կրել նրանց, ովքեր ցանկանում են հանդիպել իրենց երկրորդ կեսին կամ ցանկանում են բուժել հոգևոր վերքերը:

Վարդագույն դաշտ

Розовое поле
Ամենահայտնի վարդագույն դաշտերը գտնվում են Ալյասկայում: Շնորհիվ Ֆայրուիդ ծաղկի, որը շատերը համարում են սովորական մոլախոտ՝ ամեն տարի ամռան կեսին Ազգային պարկը վերածվում է գեղեցիկ վայրի: Ի դեպ, Ֆայրուիդից են պատրաստում բազմաթիվ համեղ ուտեստներ՝ դոնդող, օշարակ և ամեն տեսակի թխվածքաբլիթներ:

Վարդագույն կակադու

Pink
Վարդագույն կակադուն ապրում է Ավստրալիայում և նստակյաց կյանք է վարում: Առավել հաճախ նրանց կարող ես հանդիպել ծառերի փչակներին, որտեղ նրանք հանգստանում են: Այս թռչունները դանդաղ քայլում են, բայց արագ թռչում են: Շատ խաղաղասեր են և սիրում են մարդկանց: Միայն մարդիկ նրանց այնքան էլ չեն սիրում, երբ նրանք թռչում են դաշտերի վրայով և ուտում են եգիպտացորենները: Այս թռչունները հիանալի կերպով ապրում են նաև տնային պայմաններում՝  վանդակում: Շատ խաղային են և ունեն ընդունակություններ մարդկային խոսքը և տարբեր վարժություններ սովորելու համար:
You might also like