Աշխարհի ամենթանկարժեք քաղաքների վարկանիշային աղյուսակում առաջին տեղն է զբաղեցրել Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքը, իսկ նախկին առաջատար Տոկիոն այս անգամ երկրորդն է, տեղեկացնում է BBC-ն:
Քաղաքների վարկանիշային վերլուծությունները հրապարակվել են Economist Intelligence Unit պաշտոնական մամուլի հաղորդագրությունում, որը յուրաքանչյուր տարի կազմում է The Worldwide Cost of Living զեկույցը:
Տասնյակում ընդգրկված քաղաքների մեծամասնությունը ճապոնական, շվեյցարական և ավստրալական քաղաքներ են:
Վարկանիշային աղյուսակի երրորդ տեղում է Ժնևը, չորրորդում է Օսական, իսկ հնգյակը եզրափակում է Օսլոն: Տասնյակի մեջ ընդգրկված են նաև Փարիզը, Սիդնեյը, Մելբուրնը, Սինգապուրը և Ֆրանկֆուրտը:
Իսկ ինչ վերաբերում է ապրելու համար ամենաէժան քաղաքներին, ապա առաջատարը Պակիստանի Կարաչի քաղաքն է, որին հաջորդում է Մումբայը:
Վարկանիշային աղյուսակը կազմելիս վերլուծվել է քաղաքների 160 մթերքների և ծառայությունների տվյալներ, ինչպիսիք են հացը, բրինձը և բենզինը և այլն: / ԹԵՐԹ.am