Աշխարհի 6 լավագույն գարեջրային հյուրանոցները

Վերջին ժամանակներս սննդային ճանապարհորդությունները նորաձև են դարձել ամբողջ աշխարհում: Բրիտանական The Independent-ը գարեջրի սիրահարների համար կազմել է աշխարհի ամենահետաքրքիր հյուրանոցների ցուցակը, որոնք գտնվում են գարեջրի գործարանների տարածքում:

1. The Augustine Hotel, Պրահա
Augustine հյուրանոցը բաղկացած է յոթը կառույցներից, ներառյալ 13-րդ դարի վարդապետարանը, որտեղ դեռ ապրում են վարդապետներ: Հյուրանոցի դասական դիզայնը պատկանում է Օլգա Պոլիցցիին (Olga Polizzi).կամարակապ կամարները և յուրօրինակ դռները համահունչ են դասական ներքին հարդարանքին: St Thomas գործարանի ներքնահարկում տեղակայված է Brewery Bar գարեջրի բարը` լի ստալագմիտներով, ստալակտիտով և չեխական գարեջրի մի շարք այլ տեսականերով:
The Augustine Hotel, Letenska 12/33, Պրահա, Չեխիա (00 42 0 266 11 22 33; theaugustine.com).

Hotel Du Vin2. Hotel du Vin, Հենլի Թեմզայի վրա
Գեորգյան ոճով կառուցված դասական կառույցի ժառանգությունը հնչում է «Henley Brewery» (Henley գարեջրի գործարան). գրությունը փակցված է կառույցի վրա, որը նախկինում գործում էր Brakspears Brewery գարեջրի գործարանը: Այսօր այդ շենքում տեղակայված է շքեղ Hotel du Vin-ը` օրիգինալ մանրուքներով (գործարանային պատուհաններով և փայտյա լաստերով), շարժվող տանիքով լոգարանով և տեքստիլի առատությամբ: Հյուրանոցների համարները անվանակոչված են շամպայնների կամ տեղական կառույցների անվանումներով, որոնց պատշգամբները նայում են Թեմզային;
Hotel du Vin, New Street, (Henley-on-Thames), Օքսֆորդի դքսություն, Մեծ Բրիտանիա RG9 2BP (01491 848400; hotelduvin.com).

3. Fairfield Inn & Suites, Բալթիմոր
1787 թվականին կառուցված Claggett’s Brewery գարեջրի գործարանը կտակված է եղել Բալթիմորի խոշորագույն արտադրությանը: Կառույցում բացվել է Baltimore Brewing Company գարեջրի գործարանը, որտեղ արտադրվում էր DeGroen’s գարեջուր, իսկ ավելի ուշ այստեղ հայտվեց Fairfield Inn hotel հյուրանոցը: Հյուրանոցը պահպանում է գարեջրի գործարանի ավանդույթները. նկուղում կա ցորենի պահոց, գարեջրաեփման տարաներ, տարաներ անձրևաջրի հավաքման համար և այլն: Հյուրանոցը պահպանում է շրջակա տարածքը` դառնալով առաջին կանաչ հյուրանոցը Բալթիմորում` «Baltimore’s First Green Hotel»:
Fairfield Inn & Suites, 101 President Street, Բալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ (001 410 837 9900; greenfairfieldinn.com).

4. The Kerry Hotel, Շանհայ
Շանհայում բացված առաջին հյուրանոցը Shangri-La’s , Kerry է: Արևի ճառագայթների տակ շողացող երկնաքերը Պուդոնգ մարզի մի մասն է: Հյուրանոցում կա «տնային» գարեջրի գործարան, որտեղ արտադրվում է վեց տեսակի գարեջուր և սեդ /խնձորի գինի/, բար` դեպի քաղաք նայող հիանալի տեսարանով:.
The Kerry Hotel, 1388 Hua Mu Road, Շանհայ, Չինաստան (00 86 21 6169 8888; thekerryhotels.com).

5. The Montcalm, Լոնդոն
Այս շքեղ հյուրանոցը բացվել է վերջերս Whitbread գարեջրի գործարանի տարածքում: 18-րդ դարի կառույցը հիմա վերածվել է հարմարավետ, գարեջրի հավաքածուով, բուխարիով և համեղ ուտեստների պանդոկով հյուրանոցի:
The Montcalm, 52 Chiswell Street, Լոնդոն EC1Y 4SD (020-7479 2233; themontcalmlondoncity.co.uk).

6. Factory Hotel, Մյունստեր
Germania նախկին գարեջրի գործարանին նոր կյանք են պարգևել` վերածելով այն ժամանկակից ինտերիերով հյուրանոցի: Հյուրանոցում կան երկու ռեստորաններ` իսպանական և գերմանական խոհանոցով, գիշերային ակումբով և, իհարկե, գարեջրի մեծ ընտրանիով: Factory Hotel, An der Germania Brauerei 5, Մյունստեր, Գերմանիա (00 49 251 41880; factoryhotel-muenster.de).

You might also like