Աշխարհի հրաշալիքներ, որոնց գոյության մասին քչերը գիտեն (Մաս 1)

Մեր աշխարհը լի է գեղեցիկ և զարմանահրաշ վայրերով՝ ստեղծված բնության և մարդու կողմից։ Դրանցից որոշները վերածվել են ավերակների, բայց դեռևս պահպանվել են վայրեր, որոնք պահպանել են իրենց նախնական գեղեցկությունը, որով մենք կարող ենք հիանալ մինչ օրս։ 

40-Wonders-of-the-World-Title

Մենք ցանկանում ենք ծանոթացնել ձեզ մեր աշխարհի ամենագեղեցիկ և զարմանահրաշ անկյուններին, որոնք, դժվար թե, ինչ-որ մեկին անտարբեր թողնեն․ առեղծվածային շինություններից, որոնք ներկայացնում են անհետացած քաղաքակրթությունները, մինչև՝ հրաշալի քաղաքները և բնության հետաքրքիր ստեղծագործությունները։

 40 լուսանկարից բաղկացած հավաքածուում (այսօր դուք կտեսնեք առաջին քսանը) բացի հնագույն քաղաքների մնացորդներից, դուք կտեսնեք նաև բնության հրաշալիքներ, որոնք անհետացման եզրին են։ Ջրհեղեղների, երկրաշարժների, հրաբուխների և շրջակա միջավայրի աղտոտման հետևանքով որոշ կղզիներ և լեռնային համակարգեր կարող են հավերժ ջնջվել աշխարհի երեսից։ Այնպես որ շտապեք հիանալ դրանցով թեկուզ վիրտուալ ճանապարհորդության միջոցով։

Սեմուկ Չամպեյ, Գվատեմալա

40-Wonders-of-the-World-01

Կահաբոն գետը, որը կասկադով ցած է հոսում բնական կրաքարային լանջերից, ձևավորում է շատ ջրվեժներ  և բյուրեղյա մաքրությամբ փիրուզագույն լողավազաններ։

Վինյալես հովիտ, Կուբա

40-Wonders-of-the-World-02

Կրաքարային ժայռերով այս զարմանահրաշ հովիտը ավելի շատ հիշեցնում է Հարավ-Արևելյան Ասիայի բնապատկերները, քան՝ Կուբայինը։

Ռորայմա լեռ, Վենեսուելա

40-Wonders-of-the-World-03

Վենեսուելայի ամենաբարձր մայրաքաղաքային լեռը՝ հսկա քարե աստիճանների տեսքով և բազմաթիվ կասկադային ջրվեժներով։ Ռորայման այնքան բարձր է, որ նրա գագաթը մշատապես ծածկված է ամպերով։

Ֆերդինանտ Շևալի իդեալական ամրոցը, Ֆրանսիա

40-Wonders-of-the-World-04

Այս զարմանահրաշ շինության շինարարությունը տեղացի փոստատարից խլել է մի քանի տասնամյակ ժամանակ․ ամրոցը ասես  «Լարա Քրոֆտ» ֆիլմից դուրս եկած լինի։

Սենտ Միշել դ’Էգիլ մատուռ, Ֆրանսիա

40-Wonders-of-the-World-05

Այս հիասքանչ շինությունը, որը կառուցվել է շուրջ  2000 տարի առաջ, վեր է խոյանում փոքրիկ Լե Պյուի-ան-Վելե քաղաքում ժայռի վրա։

Լեպտիս Մագնա ավերակներ, Լիբանան

40-Wonders-of-the-World-06

Լեպտիս Մագնա հնագույն քաղաքի ավերակները՝ բազմաթիվ սյունաշարներով, հաղթական կամարներով, յուրահատուկ քանդակներով ամֆիթատրոնով, մեզ է հասել Հռոմեական կայսրության ժամանակներից։

Մերոե բուրգեր, Սուդան

40-Wonders-of-the-World-07

Հնագույն Կուշ թագավորության մայրաքաղաք Մերոե քաղաքը պահպանում է իր մեջ զարմանալի հնագույն արտեֆակտներ՝ յուրահատուկ գերեզմաններ և դամբարաններ։

Կիկուլ (Ջեմիլա), Ալժիր

40-Wonders-of-the-World-08

Այս հնագույն հռոմեական քաղաքում, որը գտնվում է լեռնեզրին, մինչև օրս պահպանվել են մի քանի տաճարներ, բազմաթիվ մասնավոր և հանրային կառույցներ, ինչպես նաև՝ հրաշալի ամֆիթատրոն։

Լաուկա կենսոլորտային արգելոց, Չիլի 

40-Wonders-of-the-World-09

Իսկապես հրաշալի բնապատկերներով այս արգելանոցը  գտնվում է ծովի մակերևույթից շուրջ 4500  մետր բարձրություն ունեցող բարձրավանդակի վրա։ Այս պարկում կան յուրօրինակ ճարտարապետական հուշարձաններ, ինչպես նաև՝ այստեղ կարելի է հանդիպել կենդանիների հազվագյուտ տեսակների։

Մելիֆել հրաբուխ, Իսլանդիա

40-Wonders-of-the-World-10

Այս հանգած և աննախադեպ  գեղեցիկ հրաբուխը, որի լանջերը ծածկված են վառ կանաչ մամուռով, շրջապատված է սառցադաշտային գետերի և առուների ոլորաններով։

Աստծո այլակերպության եկեղեցի, Կիժի

40-Wonders-of-the-World-11

Այս անսովոր, բազմաշերտ կառույցը՝ թագադրված բազմաթիվ փայտե գմբեթներով, համարվում է 18-րդ  դարասկզբի ճարտարապետության յուրօրինակ նմուշ։

Պորտմերիոն, Ուելս

40-Wonders-of-the-World-12

Զբոսաշրջային գյուղ է, որը գտնվում է Ուելսի թերակղզու լանջերին։ Այս գյուղակի առանձնահատկությունը այս կառույցն է, որը նախագծվել է միջերկրածովյան ոճով, այդ պատճառով Պորտմերիոնը ավելի շատ նման է իտալական քաղաքի, քան՝ ուելսյան գյուղակի։

Կանգնած քարեր Կալանիշում

40-Wonders-of-the-World-13

Շոտլանդիայում է գտնվում նեոլիտի ժամանակաշրջանի այս  քարե հուշարձանը, որը պակաս առեղծվածային և լեգենդար չէ, քան Անգլիայում գտնվոց Սթոունհենջը։ Այս մեգալիթը իրենից ներկայացնում է ուղղահայաց կանգնած քարերից կազմված շրջան։ Քարե շրջանի կենտրոնից ձգվում են գծեր՝ բաղկացած ավելի մանր քարերից։

Անջար, Լիբանան

40-Wonders-of-the-World-14

Անջար փոքրիկ բնակավայրում հայտնաբերվել են ավերակներ համանուն հնագույն քաղաքից՝ կառուցված 8-րդ դարում թուրքերի և եգիպտացիների կողմից կառավարության հրամանով։

Բաալբեկ, Լիբանան

40-Wonders-of-the-World-15

Հնագույն ժամանակներում քաղաքը կոչվել  է Գելիոպոլիս և գտնվել Ալեքսանդր Մակեդոնացու կառավարման ներքո, իսկ հետո անցել է հռոմեացիներին։ Այս հնագույն ավերակները արդեն  ավելի քան 2000 տարեկան են, իսկ վայրը բնակեցվել է դեռևս 9000 տարի առաջ։

Շվերինյան ամրոց, Գերմանիա

40-Wonders-of-the-World-16

Ամրոցը կառուցել է դուքս Մեկլենբուրգ-Շվերինսկին ֆրանսիական ամրոցների օրինակով, որի ֆոնին կխամրի անգամ Դիսնեյլենդը։

Արդեշ կիրճ, Ֆրանսիա

40-Wonders-of-the-World-17

Գեղատեսիլ կիրճը՝ գլխավոր տեսարժան վայրով՝ Պոն դ’Արկ տպավորիչ կամրջով։ Այս բնական  կամուրջը, որի բարձրությունը շուրջ 60 մետր է, հնագույն  ժայռի մնացորդ է, որը ձևավորվել է մի քանի հազար տարի առաջ։

Մագաո քարանձավներ, Չինաստան

40-Wonders-of-the-World-18

Այս քարանձավային տաճարային համալիրը միավորում է մի քանի հարյուր տաճար, որտեղ պահպանվում են անթիվ գեղեցիկ որմնանկարներ և քանդակներ։

Ուլինյուան, Չինաստան

40-Wonders-of-the-World-19

Հազարավոր ժայռերով և քարայրներով այս լեռնազանգվածը վեր է խոյանում մի քանի տասնյակ մետրեր ձգվող հավիտների և կիրճերի վրա։

Պոտալա պալատ, Տիբեթ

40-Wonders-of-the-World-20

1645 թվականին կառուցված պալատը երկար ժամանակ հանդիսացել է Դալայ Լամայի նստավայրը մինչև Տիբեթի ապստամբությունը։

You might also like