Հրաշագործ ֆոտոշոփ. Ուսանողուհին համացանցում տեղադրել է արձակուրդային լուսանկարներ՝ տանը նստած (Վիդեո)
Ուսանողուհի Սիլլա վան դեն Բորնը հինգը շաբաթների ընթացքում սոցիալական ցանցերում տեղադրել է արձակուրդային լուսանկարներ, որոնք, ինչպես պնդում էր նիդեռլանդուհին, նա անցկացրել է Հարավարևելյան Ասիայում: Իրականում, այդ ամբողջ ընթացքում աղջիկը եղել է տանը՝ Ամստերդամում՝ զբաղվելով ֆոտոշոփով և Facebook և Instagram սոցիալական ցանցերում գեղեցիկ լուսանկարներ տեղադրելով:
«Ես դա արել եմ, որպեսզի ցույց տամ, թե ինչպես ենք մենք ֆիլտրում ինֆորմացիան՝ տեղադրելով այն սոցիալական ցանցերում: Մենք ստեղծում ենք կատարյալ աշխարհ, որը իրականում անհնարին է»,—այսպես է ուսանողուհին բացատրել իր քայլը:
Ընտանիքը ուսանողուհուն ուղեկցել է օդանավակայան, որտեղ նա նստել է գնացք և վերադարձել Ամստերդամ, որտեղ անցկացրել է 35 օր՝ խմբագրելով լուսանկարներ: «Իմ նախաձեռնության նպատակը այն է, որ ցույց տամ, թե որքան հաճախ և հեշտ են մարդիկ կեղծում և աղավաղում իրականությունը»,-ասում է աղջիկը:
Հինգը շաբաթվա ընթացքում զբոսաշրջուհին իբրև թե վայելել է ստորջրյա լողը, շրջել ասիական տուկ տուկներով և նույնիսկ այցելել բուդդայական տաճար: Իրականում լուսանկարները արվել են իր սեփական լողավազանում, իսկ ասիական ուտեստները աղջիկը պատրաստել է ինքնուրույն: Իր հյուրասենյակը նիդեռլանդուհին հեշտությամբ վերածել է հյուրանոցային համարի:
Հետաքրքիր է, որ նույնիսկ աղջկա ծնողները ոչինչ չեն կասկածել՝ թեև հաճախակի շփվել են նրա հետ Skype-ի միջոցով: «Հանգստից» վերադառնալով՝ աղջիկը պատմել է իրականությունը և ցուցադրել տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչով է նա զբաղվել այդ հինգը շաբաթների ընթացքում: