Ուսումնասիրությունների համաձայն` կանայք հանգստի տանում են կրկնակի իրեր, քան անհրաժեշտ է: Փամպրուկ հավաքելը դառնում է հանգստի մի մասը, որը կանանց համար դառնում է իսկական փորձություն. ի՞նչ վերցնել երկու շաբաթվա համար:
Co-operative Insurance-ը անցկացրել է հարցում երեք հազար կանանց շրջանում: Պարզվել է, որ աղջիկները ցանկանում են իրենց հետ տանել որքան հնարավոր է շատ իրեր: Միջին հաշվարկներով` ճամպրուկում տեղ են գտնում 10 տոպ, 12 զույգ շորտ կամ կիսաշրջազգեստ, 6 լողազգեստ: Բայց փաստացի արձակուրդին հագնում են 12 տոպ, 6 զույգ շորտ կամ կիսաշրջազգեստ և երեք լողազգեստ:
Հարցումների համաձայն` նրանք վերցնում են 8 զույգ կոշիկ, իսկ 25 %-ը վերցնում են 10 զույգ: Ընդ որում` մեկ երրորդը խոստովանում է, որ արձակուրդին հագնում է միայն 6 զույգ կոշիկ: Արդյունքում` արձակուրդային զգեստապահարանը դատարկում է բյուջեն 1,140 ֆունտ ստերլինգով, ինչպես նաև` պետք է վճարել բեռի համար: Հարցվածների 23%-ը սթրես է ապրում ճամպրուկն հավաքելիս, իսկ 21%-ը կարծում է, որ արձակուրդի մեկնելիս իրերի ընտրությունը ավելի լարվածություն է առաջացնում, քան աշխատանքը: