British Airways ավիաընկերությունը հետաքրքրվել է, թե ինչու են աշխարհում այդքան քիչ կին օդաչուները: Պատճառները որոշելու համար անցկացվել է թեմատիկ ուսումնասիրություն: Մեծ Բրիտանիայում անցկացված հարցմանը մասնակցել է 2000 կին: Ինչպես պարզվել է՝ նրանց շրջանում տարածված է այն միտքը, որ օդանավի կապիտան կարող է դառնալ միայն տղամարդը, ինչպես նաև՝ բացակայում են մարդիկ, որոնցից կարելի է օրինակ վերցնել:
Հարցման արդյունքները.
– Հարցման մասնակիցների 63%-ի ծնողները դեռևս մանուկ հասակում տարհամոզել են նրանց օդաչուի մանագիտությունից;
– Հարցման մասնակիցների 20%-ը չեն ունեցել ոգեշնչման օբյեկտ ոչ իրական կյանքում, ոչ կինոյում;
– 20%-ը կարծում է, որ կանայք կարող են լինել միայն բորտուղեկցորդուհի;
– 13%-ը երբեք չի թռչել ինքնաթիռով, որը վարել է կին օդաչու;
– 10%-ը համոզված է, որ օդաչու կարող է լինել միայն տղամարդը:
Ուսումնասիրության արդյունքները տալիս են որոշակի պատկերացումներ օդաչուի մասնագիտության ընկալման մասին: British Airways-ի 4000 օդաչուներից միայն 200 են կանայք: Վերջերս ավիաընկերությունը թողարկել է փորձնական ուսումնական ծրագիր, որպեսզի իրենց շարքերում ներգրավեն կին օդաչուների: Կապիտան Սթիվեն Ռայլին՝BA-ի թռիչքային օպերացիայի նախագահը, կարծում է, որ ծրագիրը կնպաստի տաղանդավոր օդաչուների կարիերային՝ անկախ նրանց սեռից: