Կանայք կարող են ապահով կերպով թռիչքներ իրականացնել մինչև հղիության 37 շաբաթը. այս հայտարարությամբ հանդես են եկել Մեծ Բրիտանիայի Մանկաբարձության և գինեկոլոգիայի թագավորական քոլեջի աշխատակիցները: Այս հաղորդագրությունը ուղղված է մի շարք ավիաընկերություններին, որոնք արգելում են 35-36-շաբաթական հղիություն ունեցող կանանց թռչել ինքնաթիռով:
Բուժաշխատողները նաև կազմել են խորհուրդների ցանկ այն կանանց համար, ովքեր պատրաստվում են ինքնաթիռով թռչել երեխայի ծնունդից երկու շաբաթ առաջ: Խորը երակային խցանման առաջացումից և լուրջ անոթային հիվանդությունից խուսափելու համար հղի կանանց անհրաժեշտ են հաճախ շրջել ինքնաթիռի սրահում, մարզվել նստած դիրքում, շատ ջուր օգտագործել և կրել հատուկ, կոմպրեսիոն զուգագուլպաներ:
Քոլեջի ներկայացուցիչ Ֆիլիպ Մարսդենը ընդգծել է, որ մինչև թռիչք կատարելու որոշում կայացնելը յուրաքանչյուր հղի կին պետք է պարտադիր խորհրդատվություն անցնի իր բժշկի մոտ: