Հայտնի է, որ կանայք ճանապարհորդության են տանում ավելի շատ իրեր, քան նրանց փաստացի պետք է: Այժմ հայտնի է դարձել ավելին: Վերջերս անցկացրած հարցման արդյունքների համաձայն՝ հանգստի ընթացքում միջին վիճակագրական զբոսաշրջուհին հասցնում է հագնել և օգտագործել իր հետ տարած իրերի միայն մեկ երրորդը: Ուսումնասիրությունը անցկացվել է բրիտանական Debenhams խանութների ցանցի պատվերով:
Վերլուծաբանները հաշվարկել են, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչների ճամպրուկում տեղավորվում է 57-ից 150 հագուստի, կոշիկի, ներքնազգեստի և կոսմետիկայի նմուշներ: Այդուհանդերձ՝ այդ իրերի երկու երրորդը մնում է չօգտագործված: Հարցման մասնակից կանանց 79%-ը բացատրում է, որ իրենք «ամեն դեպքում» տանում են այդ իրերը . հայտնում է Dailymail.co.uk-ն:
Նրանց նույնիսկ չի խանգարում այն փաստը, որ օդանավակայանում ստիպված են լինում վճարել հավելյալ գումար ավելորդ քաշի համար: Վերլուծաբանները դա բացատրում են նրանով, որ կանանց անհրաժեշտ է հանգստի ընթացքում իրենց առավելագույնս հարմարավետ զգալ, իսկ դրա համար նրանց պետք է շրջապատված լինել հնարավորինս շատ հարազատ իրերով: Համեմատության համար նշենք, որ միջինում տղամարդը երկուշաբաթյա հանգստի համար տանում է 40 կտոր իր: