Ավստրալիական News.com.au նորությունների պորտալի լրագրողուհի Ամանդա Բլեկվելլը իր ընթերցողների հետ կիսվել է միայնակ ճանապարհորդելու իր փորձով: Չէ որ նույնիսկ մեր ժամանակակից աշխարհում կան շատ նախապաշարումներ կանանց վերաբերյալ, ովքեր ճանապարհորդում են առանց ընկերախմբի կամ զույգի: Ի հակակշիռ այդ կարծիքին` Ամանդան կազմել է տասը պատճառների ցանկ, թե ինչու կինը պետք է միայնակ ճանապարհորդի.
1. Անկախության հասնելու հնարավորություն,
2. Ինքնավստահության սանդղակի բարձրացում,
3. Շփման և բանակցային հմտություններ,
4. Միջավայրի և ծանոթ հարմարավետության գոտու փոփոխություն,
5. Ընկճախտի բուժում,
6. Նոր աշխարհի և մշակույթերի բազմազանության ճանաչում,
7. Սեր գտնելու հնարավորություն,
8. Անծանոթ մարդկանց բարության հանդեպ հավատի վերականգնում,
9. Աշխարհայացքի և աշխարհի մասին գիտելիքների ընդլայնում,
10. Գումարի խնայում: