Wizzair թռիչքներ դեպի Երևան

Քաղաքներ, որտեղից առկա են թռիչքներ դեպի Երևան

Վերջին տարիներին Երևանը մեծաթիվ զբոսաշրջիկների նախընտրած ուղղություններից է, և տարեց տարի ավելի մեծ թվով այցելուներ են ուղևորվում Հայաստանի մայրաքաղաք՝ շրջագայելու Հայաստանի տեսարժան վայրերով, փորձելու անհավանական համեղ հայկական ուտեստներն ու ծանոթանալու Հայաստանի հարուստ պատմամշակութային ժառանգությանը։

Wizzair ավիաընկերությունը արդեն երկրորդ տարին անընդմեջ Եվրոպական և մերձավորարևելյան մի քանի քաղաքներից իրականացնում է կանոնավոր ուղիղ թռիչքներ դեպի Երևան։ Հունգարական բյուջետային ավիաընկերության բոլոր թռիչքները մեծ պահանջարկ ունեն ինչպես Հայաստանում, այնպես էլ Եվրոպական տարբեր երկնրերում, որտեղից մեծ տուրիստական հոսք կա դեպի Հայաստան։

Իսկ մինչ այդ արդեն անխափան գործում էին Wizzair ավիաընկերության ուղիղ թռիչքները Կիպրոսի Լառնակայից, Ավստրիայի Վիեննայից, Իտալիայի Միլանից և Հռոմից (թռիչքները շուտով կմեկնարկեն) և Արաբական Միացյալ Էմիրությունների Աբու Դաբի քաղաքից։

2023 թվականի հունվարի 12-ից Wizz Air-ը գործարկում է նոր երթուղի` կանոնավոր ուղիղ չվերթներ Վենետիկ-Երևան-Վենետիկ ուղղությամբ: Կանոնավոր չվերթներ կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ յուրաքանչյուր հինգշաբթի և շաբաթ օրը։ Հռոմ-Երևան երթուղին յոթերորդն է Wizzair-ի դեպի Հայաստան չվերթների ցանկում։

Իսկ մինչ այդ Wizzair ավիաընկերության ուղիղ չվերթներն արդեն անխափան էին գործում Կիպրոսի Լառնակայից, Լիտվայի Վիլնյուսից, Ավստրիական Վիեննայից, իտալական Միլանից և Հռոմից (չվերթերը շուտով կսկսվեն) և Արաբական Միացյալ Էմիրությունների Աբու Դաբիից։

Ստորև կարող եք ծանոթանալ Վիեննայից, Վիլնյուսից, Հռոմից, Միլանից, Վենետիկից, Աբու Դաբիից և Լառնակայից դեպի Երևան ավիատոմսերի գներին։

 

You might also like