Առանց սկանդալի արձակուրդը արձակուրդ չէ

Բրիտանացի զույգերից շատերը վիճում են արձակուրդի ընթացքում. հայտնում է  The Daily Express-ը՝ հղում կատարելով  TravelSupermarket-ի հետազոտությանը: Պարզվել է, որ միմյանց հետ վիճում են հանգստացողների 56%-ը:

Scandal on  vacation

Հարցման մասնակիցների 39%-ը խոստովանել է, որ վիճում են ավտոմեքենայում երթուղու ընտրության հարցում, ընդ որում՝ «Որտե՞ղ ենք մենք» ոճի վեճերը երիտասարդ զույգերի մոտ լինում են ավելի հաճախ, քան ծերերի մոտ (38% ընդդեմ 21%-ի). ասվում է հոդվածում: Բացի այդ, բրիտանացիների 18%-ը վիճում է փողի պատճառով, իսկ 14%-ը վիճում է, երբ չի կարողանում որոշել, թե որ բարը գնա կամ ինչ ուտեստ պատվիրի:

Scandal on  vacation

55% տղամարդիկ և 25% կանայք կարծում են, որ հասկանում են քարտեզի տվյալները ավելի լավ, քան հակառակ սեռը: Նաև պարզվել է, որ արտասահմանյան ուղևորությունների ժամանակ զույգերը ավելի հաճախ տանում են թղթե քարտեզներ  (41%), 33%-ը նախընտրում է օգտագործել արբանյակային նավիգացիա, իսկ  17%-ը օգնության են դիմում iPhone-ի քարտեզագրման հավելվածներից:

You might also like