Իսպանական Մալորկա առողջարանի իշխանությունները ներդրել են տուգանքներ պաշտգամբից ցատկելու համար: Վերջին երկու տարիների ընթացքում նման դեպքերը կյանքից զրկել են առնվազն երեք հանգստացողների: Տուգանքի գումարը կազմում է €200-ից €400 եվրո: Այն կսկսեն գանձել հունիսից: Մասնավորապես, նախատեսվում է տուգանել նրանց, ովքեր կցատկեն մի պատշգամբից մյուս պատշգամբ կամ պատշգամբից լողավազան: Սովորաբար նման թռիչքները կատարվում են ալկոհոլի կամ թմրանյութերի ազդեցության տակ. նշվում է հոդվածում: Իսպանիայի հյուսիսում գտնվող այլ հանգստավայրեր ևս արգելել են նման վարքագիծը: