Իսպանական Վալյադոլիդ նահանգում անցյալ տարի մի շարք միջոցառումներ էին կազմակերպվել՝ նվիրված տեղի գինեգործությանը: Իսկ 2013 թվականի դեկտեմբերից այդ միջոցառումների շարքին կմիանա նաև «Անիվների վրա գինու երթուղին» (Ruta del Vino de Rueda): Վալյադոլիդ (Valladolid) նահանգը գտնվում է Իսպանիայի հյուսիս-արևմուտքում՝ Կաստիլիա և Լեոն ինքնավար մարզերի կազմում:
Զբոսաշրջիկները կարող են այցելել 55 գինեգործական ընկերություններ, որոնցից 14 գործարանում պատրաստում են հիասքանչ գինիներ. հայտնում է BuenaEspana-ն: Այդտեղ կկազմակերպվեն համտեսման սրահներ, էքսկուրսիաներ՝ մառաններով և այլ զվարճալի միջոցառումներ: Գինու սիրահարներին կառաջարկվի բազմազան զբոսաշրջային նախագծեր՝ տարածաշրջանի տեսարժան և պատմական վայրերով, երթուղուն մասնակցող 5 գինու խանութներից հատուկ գնով գնումներ կատարելու հնարավորություն: Մնալու համար առաջարկվում է 7 տարբերակ, այդ թվում՝ Parador de Tordesillas պատմական հյուրանոցը: