Երևանում կանցկացվեն Գինու օրեր
Միջոցառման մասնակցությունը անվճար է․ հայտնում է Areni Fest հիմնադրամը։
Մայիսի 4-5-ին Երևանում կանցկացվի փառատոն՝ նվիրված գինուն։ «Երևանի գինու օրերը» կանցկացվեն մայրաքաղաքի Սարյան փողոցում։
Փառատոնին տեղի գինու գործարանները կներկայացնեն իրենց արտադրանքը, ռեստորանները՝ կմշակեն հատուկ ճաշացանկ։ Տոնի այցելուները կարող են մասնակցել համտեսումներին և գնել հավանած գինին տոնավաճառից։ «Երևանի գինու օրերը» կուղեկցվեն կենդանի երաժշտությամբ և պարերով։
Համտեսման կուպոնի արժեքը 400 դրամ է (0,67 եվրո), իսկ 4 հազար դրոմով (շուրջ 7 եվրո) կարելի է ձեռք բերել համտեսման հավաքածու, որը ներառում է լոգոտիպով գինու բաժակ, նրա պատյանն ու միջոցառմանը մասնակից գինեգործարանների մասին տեղեկատվության գրքույկ։