Գինու և պանրի փառատոն կանցկացվի Բուդապեշտում

Բուդապեշտում կանցկացվի ամեամյա նոր գինու և պանրի փառատոնը, որտեղ իրենց արտադրությունը կներկայացնեն Հունգարիայի լավագույն արտադրողները:
Փառատոնի հյուրերը կարող են համտեսել նոր բերքից ստացված գինին, որը կլրացվեն տարբեր տեսակի պանիրներով:

Փառատոնը կանցկացվի նոյեմբերի 24-25-ը հունգարական գյուղատնտեսական թանգարանում`Վայդահունյադ ամրոցում (Vajdahunyad): Մեկ օվա մուտքի տոմսի արժեքը 2 հազար ֆորինտ է (7 եվրո): Դրա մեջ մտնում է մեկ գավաթ գինու համտեսումը և ազատ այցելությունը թանգարան, հայտնում է Visitbudapest.travel-ը:

You might also like