Թայլանդի Պատտայա քաղաքի նոր ղեկավարությունը հերթական անգամ փորձում է այս միջազգային հանգստավայրը դարձնել ավելի «պարկեշտ» և նույնիսկ ընտանեկան՝ արտաքսելով նրա փողոցներից սեքս-արդյունաբերությունը. հայտնում է Bangkok Post գործակալությունը:
«Այս փուլում մեր հիմնական նպատակն է բարելավել հանգստավայրի անվտանգությունը: Ես ցանկանում են լիովին փոխել Պատտայայի իմիջը՝ դարձնելով քաղաքը հաճելի և բարեկամական հանգստյան վայր բոլոր զբոսաշրջիկների համար: Ոչ թե միայն սեքս-զբոսաշրջիկների համար»,-նշել է նահանգային ոստիկանության հրամանատարի տեղակալ գնդապես Սուբատի Բունկրոնգը, ով Պատտայայի ղեկավարի պաշտոնակատարն է հունիսի 3-ից:
Հատուկ պարեկախմբերը սկսել են ձերբակալել օրական 20-30 պայուսակ գողացողների, ոստիկանությանը հանձնարարվել է ձերբակալել գիշերը 100 մարմնավաճառի. «երկու կամ չորս հոգուց բաղկացած ոստիկանական խմբերին են միացել նաև չորսից ութ կամավորներ», նրանք ֆուրգոններով շրջում են քաղաքի փոցոներով: Հավելենք, որ բացի բարոյականության և անվտանգության հարցերից, քաղաքի նոր ղեկավարությունը ձգտում է միջազգային չափանիշների բերել նաև քաղաքի լողափերը: