Լազուրե ափին Էֆրուսսի դե Ռոտշիլդ շքեղ վիլլան հինգերորդ անգամ կդառնա վարդերի փառատոնի անցկացման վայր: Մոտավորապես 30 այգեպաններ ողջ աշխարհից այցելուներին կներկայացնեն իրենց ստեղծագործությունները: Տոնակատարությունը նվիրված կլինի Ռոտշիլդ բարոնուհուն, որը ծաղիկների մոլի սիրահար է և վիլլայի չորս բոլորը իննը տարբեր այգիներ է աճեցրել:
Փառատոնի ընթացքում զբոսաշրջիկները կարող են հիանալ դրանցով: Փառատոնին ներկայացված կլինի վարդերի տասնյակ տեսականի բոլոր հնարավոր գույներով և չափսերով` բերված աշխարհի տարբեր երկրներից: Այցելուներին նաև կցուցադրեն տիպիկ միջերկրածովյան ծաղիկներ, խոտաբույսեր և այգիների զարդարման պարագաներ:
Փառատոնի շրջանակներում զբոսաշրջիկներին կառաջարկեն բոլոր հնարավոր միջոցառումները մեծահասակների և փոքրահասակների համար. այգեգործության և վարդերի աճեցման վարպետության դասեր, ջրաներկի դասեր և դասախոսությոններ Ֆրանսիական վարդերի միության կողմից: Մուտքի տոմսի արժեքը կկազմի 13 եվրո: