Իրանն ու Հայաստանը սահմանային Նուրդուզ գոտում վայրի բնության միջազգային պուրակ կհիմնեն, հայտնել է իրանական «Արազ» ազատ տնտեսական գոտու ղեկավար Սադիգ Նաջաֆին:
Իրանական «IRNA» գործակալության համաձայն` նախագիծը կիրականացվի տարածաշրջանում վայրի բնության պահպանման քարոզչության նպատակով:
«Նախագիծը կյանքի կկոչվի մոտ ապագայում: Հայաստանի ու Իրանի տարածքում հիմնված այգում կպահվեն բուսական ու կենդանական աշխարհի տեղական տեսակները», – ասել է Նաջաֆին:
Իրանի շրջակա միջավայրի պաշտպանության կազմակերպության ու «Արազ» ազատ տնտեսական գոտու ներկայացուցիչներն ուսումնասիրել են պուրակի տարածքը: / ԹԵՐԹ.am