«Վայրի» հյուրանոց է բացվել Շվեդիայում
Սա իդեալական տարբերակ է սթրեսից ազատվելու և կյանքի բուռն ռիթմից կտրվելու համար։
Շվեդիայում այսպիսի հյուղակներում առաջարկում են մի քանի օր բնակվել զբոսաշրջիկներին այնպիսի պայմաններում, ինչպիսին ունեցել են անցյալ դարի հողագործները։ Kolarbyn Ecolodge հյուրանոցը բաղկացած է 12 որսորդական տնակներից։ Դրանցից յուրաքանչյուրը տաքացվում է խարույկով և քնի համար ունի տաք ոչխարի մորթիներ։
«Մի քանի լիցքաթափված օր անցկացրեք անտառում։ Գիշերը նստեք խարույկի մոտ։ Ծանոթացեք տարբեր երկրներից եկած մարդկանց հետ։ Անպայման մասնակցեք գիշերային էքսկուրսիաների։ Դուք արժանի եք մեծ, վայրի տպավորությունների։ Իսկ երբ քաղցած լինեք, մի անհանգստացեք, դուք ստիպված չեք լինի զբաղվել երկրագործությամբ կամ որսով։ Կա հարմարավետ մառան, որը լի է համեղ ուտելիքներով, որոնք ձեզ են սպասում»,-մեջբերում է So Bad So Good-ը հյուրանոցի գովազդային հայտարարությունից։