Վիքիկոնֆերանս Երևանում

2012թ. սեպտեմբերի 8-9-ը Երևանում տեղի կունենա Վիքիկոնֆերանս:

Գրանցումն անվճար է։ Կարող եք գրանցվել մինչև սեպտեմբերի 1-ը։
Ելույթների հայտեր: Ներկայացրեք Ձեր տեսակետը ելույթի կամ հայտարարության տեսքով:

Վիքիկոնֆերանս Երևան 2012-ը Վիքիպեդիայի մասնակիցների և Վիքիմեդիա նախագծերով հետաքրքրվողների առաջին միջազգային վիքիհավաքն է Հայաստանում: Դուք հնարավորություն կունենաք ծանոթանալ Վիքիմեդիա հիմնադրամի նախագծերին, հայաստանյան և այլ երկրների վիքիպեդիացիների փորձին և ներկայացնել Ձեր տեսակետը և գաղափարները:

Միջոցառման նպատակն է աջակցել Վիքիպեդիայի և ազատ բովանդակության տարածմանը, համալրել հայ վիքիպեդիացիների շարքերը և նպաստել գիտելիքահենք հասարակության կայացմանը Հայաստանում և տարածաշրջանում: