Իսպանիա. Wi-Fi-ն արդեն գերեզմանատանն է

Wi Fi in the cemeteryԳրանադայի Սան Խոսե գերեզմանատունը մտել է 21-րդ դար` իր տարածքում բացելով  Wi-Fi գոտի: Ինչպես  The Local-ին տված հարցազրույցում նշել է քաղաքապետը` այդ նորույթը ներդրվել է տեղից օգտվողների խնդրանքով: Քաղաքապետարանի ներկայացուցիչները հայտարարել են, որ դիակիզարանը, մատուռը և գերեզմանատունը ընդգրկող համալիրի օգտվողների մի զգալի զանգված խնդրել են տեղադրել  Wi-Fi կապով ինտերնետ: Նոր ծառայության շնորհանդեսի ժամանակ նաև հայտարարվել է, որ  Wi-Fi-ի ներդրումը Սան Խոսե գերեզմանատանը կբարելավի նաև գերեզմանոցում հեռախոսակապի որակը:

You might also like